Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կրկին ժողովուրդն է մեղավոր

Կրկին ժողովուրդն է մեղավոր
14.01.2025 | 06:55

Ավինյան Տիգրանն ասում է, որ տրանսպորտից օգտվելիս, ինքն էլ է «բանկային քարտով վճարում կատարելու ժամանակ խնդիր ունեցել», սակայն ...

Նախ` չկա որևէ ապացույց, որ Ավինյան Տիգրանը տրանսպորտից է օգտվում:

Բացի դրանից` ի՞նչ է նշանակում «ես էլ եմ խնդիր ունեցել»:

Հիշեցնեմ, որ Ավինյան Տիգրանը սովորական քաղաքացի է և ոչնչով այլ քաղաքացիներից չի տարբերվում: Այդ իմաստով, «ես էլ եմ խնդիր ունեցել» արտահայտությամբ վերջինս փորձում է իրեն վեր դասել այլ քաղաքացիներից:

Դե, որ մենք էլ զարմանանք և մտածենք. եթե Ավինյան Տիգրանն է խնդիր ունեցել, ապա մենք ով ենք, որ չունենանք: Սա անուղղակի կերպով «օպելով համբալների» պատմության կրկնությունն է:

Վերջում էլ` Ավինյան Տիգրանն ավետում է, որ տրանսպորտից օգտվելիս, առաջացած խնդիրների «գերակշիռ մասն առաջանում է օգտվողների փորձառության պակասի հետևանքով»:

Փաստորեն, կրկին ժողովուրդն է մեղավոր:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ